ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հորմուզի նեղուցն անվանել է «Իրանի նեղուց»՝ Թեհրանին շնորհակալություն հայտնելով այն առևտրային նավագնացության համար բացելու համար։
Ուրբաթ օրը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ի պատասխան Լիբանանում հրադադարի, հայտարարեց, որ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բաց է բոլոր առևտրային նավերի համար հրադադարի ընթացքում։
«Իրանը հենց նոր հայտարարեց, որ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բաց է և պատրաստ է լիարժեք նավագնացության համար։ Շնորհակալություն»,-գրել է ԱՄՆ նախագահը իր TruthSocial սոցիալական ցանցում։

Русский