Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Խnրթ մnր ձեռքnվ մաhացած երեխայի գործով ի՞նչ նորություն կա․ խnրթ մայրն ազա՞տ է արձակվել

Blog Image

Մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել տղա երեխա։ Ավելի ուշ պարզվեց, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ.-ն է, և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։ MediaHub-ի տեղեկություններով՝ երեխային դաժան ծեծի է ենթարկել երեխայի խորթ մայրը, որը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։ Երեխան գտնվում էր «Արաբկիր» բժշկական կենտրոնում մարտի 16-ից, նրա առողջական վիճակը շարունակում էր մնալ ծանր: Մարտի 21-ին հայտնի դարձավ, որ երեխան մահացել է։ Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում 1 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրվել էր ֆիզիկական ներգործություն։  Այդ մասին MediaHub-ին հայտնել էին դատախազությունից։ 

Նշենք, որ երեխայի ընտանիքի պատմությունը բավականին դաժան է․ մամուլում գրվեց, որ երեխայի տատն ասել է` այն տունը որտեղ ողբերգությունը եղել է, երեխան ոչ մի արյունակից էլ չի ունեցել: 

Պաշտոնական հաղորդագրություններում «հայր» անվանվողը երեխայի կենսաբանական հայրը չէ, այդ տղամարդն իր մյուս թոռան՝ հնգամյա աղջնակի հայրն է։

Ի՞նչ նորություն կա քրեական գործից, արդյո՞ք խորթ մայրը դեռ կալանքում է։
 
MediaHub-ը Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ գործի մասով նորություն չկա, իսկ խորթ մայրը դեռ կալանքի տակ է։ 

Նշենք, որ երեխայի մոր չորս երեխաներից երկուսը խնամքի հաստատությունում էին, հնգամյա աղջնակը տարեց տատիկների խնամքին էր, այժմ՝ խնամքի կենտրոնում։ Իսկ 5-րդ երեխային սպասող մայրն անգամ տեղյակ չէր, որ իր հնգամյա դստերը տարել են խնամքի կենտրոն։  

Մարիաննա Արամյան

Send