Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է խոսել գործարար, միլիարդատեր Իլոն Մասկի հետ Իրանում Starlink-ի միջոցով ինտերնետային ծառայությունը վերականգնելու մասին։
Իրանում ինտերնետի անջատումները սկսվել են երկրում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։
«Մենք խոսում ենք այդ մասին, գուցե կարողանանք վերականգնել ինտերնետը, եթե դա հնարավոր է։ Մենք կարող ենք խոսել Իլոնի հետ, քանի որ, ինչպես գիտեք, նա շատ լավ է դրանում։ Նա ղեկավարում է հիանալի ընկերություն։ Այնպես որ, մենք կարող ենք կապվել Իլոն Մասկի հետ, և ես կզանգահարեմ նրան անմիջապես ձեզ հետ զրույցն ավարտելուց հետո», - լրագրողներին ասել է Թրամփը, երբ հարցրել են, թե արդյոք Starlink կուղարկվի Իրան։

Русский