«Հրապարակ»․ թերթը գրում է․
Գործադիր եւ օրենսդիր մարմիններում բաժանված միլիոնավոր դրամների պարգեւավճարների լուրից ցնցված հանրությանը, ըստ ամենայնի, երկրորդ ցնցումն է սպասվում: Բանն այն է, որ կառավարությունում բաժանված մի քանի միլիարդ դրամ կազմող պարգեւավճարները միայն 2025 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով են տրվել, որն ամրագրված է նաեւ պաշտոնական փաստաթղթերում: Հետեւաբար՝ սպասվում է նաեւ երկրորդ կիսամյակի համար պարգեւատրումը։
Չնայած Փաշինյանն ու որոշ նախարարներ ներկայացնում էին, թե մեկ տարվա կտրվածքով են 7-8, իսկ Փաշինյանը՝ 14 միլիոն դրամ պարգեւավճար ստացել, սակայն հետո Փաշինյանը հայտարարեց. «Պետական որոշման շրջանակում ես ամսական, եթե չեմ սխալվում, 1․5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել», ինչը նշանակում է, որ իր ամսական աշխատավարձն է բարձրացվել: Իսկ 13 թե 14 միլիոնի միանվագ գումարը վերաբերում է մեկ կիսամյակին, եւ ամսական կտրվածքով ոչ թե 1.5, այլ՝ 2 միլիոն 3 հարյուր հազար դրամի ավելացում է ունեցել։ Տեղեկություններ կան, որ առաջիկայում բարձրաստիճան պաշտոնյաները երկրորդ կիսամյակի համար էլ կպարգեւատրվեն։
Պարզվում է՝ դեռեւս հունիսին քննարկել են պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձերի կտրուկ բարձրացման հարցը, սակայն քանի որ դա օրենքի շրջանակներում ընթացիկ տարում հնարավոր չի եղել, որոշել են պարգեւավճարների տեսքով բարձրացումը կատարել: Միեւնույն ժամանակ Փաշինյանը խոստացել է, որ այդ բարձրացումներն ամրագրվելու են օրենքով` ԱԺ-ն հաստատելու է: Պարզ չէ, թե ինչպես են օրենքը շրջանցելով ինչ-որ պիլոտային ծրագիր արել: Այն, ըստ էության, «Պետական պաշտոնյաների վարձատրման մասին» օրենքի խախտմամբ է իրականացվել, բացառապես` բյուջեի հաշվին մի քանի հազար մարդու կաշառելու նպատակով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հեղուկ գազ չկա, եղածն էլ գրեթե կրկնապատիկ թանկ է։ Տևական ժամանակ է, վարորդները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում հեղուկ գազի դեֆիցիտի վերաբերյալ, սակայն ո՛չ լսող կա, ո՛չ խնդիրը լուծող։
Վարորդները ֆեյսբուքյան փակ խմբերում վստահեցնում են, որ հեղուկ գազի ճգնաժամն արհեստական է։ Թեև, օրինակ, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը վստահեցնում է, որ ճգնաժամը ներկրման հետ կապված խնդիրների պատճառով է։
Ժամեր առաջ վարորդներից մեկը գրել է՝ «Վաղը պոլնի գազ ա գալու, Լարսը նոր 100-ից ավել գազի մեքենա անցան»։
Սրան ի պատասխան շատերը հուսահատ գրում էին․
«Ինչքան էլ գա, մեկա հլը երկար ժամանակ թանկով են լցնելու՝ 250-320 դրամ, քանի դեռ կա, խի էժան ծախեն», «Երևի ուզում են լավ թիքա պոկեն էլի, մինչև գնացքով բերողները, էլ չեն կարողանալու Լարսի փակ լինելու վրա քցեն»։
Ստացվում է, որ սա անվստահություն է ՀՀ պետական կառույցների նկատմամբ։
Հետաքրքիրն այն է, որ բացի դեֆիցիտից, որի համար գրեթե որևէ կառույց չի փորձում պատասխանատվություն կրել, խնդիր է նաև շուկայում առկա հեղուկ գազի գինը։ Օրինակ՝ Երևանում և մարզերում տարբեր լցակայաններում կա գնային կտրուկ տատանում․ Երևանում այն արժե 250-270 դրամ, իսկ մարզերում՝ 290-320 դրամ։
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը երեկ Կառավարության նիստից հետո լրագրողներին հուսադրել էր, թե հեղուկ գազի թանկացումը սարսափելի չէ․ հեղուկ գազի թանկ ամիսներ կան, որից մեկը հունվարն է, մյուսը՝ հունիսը։
«ՀՀ-ում 187 տնտեսվարող սուբյեկտ հեղուկ գազ է ներմուծում, և չի կարող այդտեղ լինել ո՛չ հակամրցակցային համաձայնություն, ո՛չ գերիշխող դիրքի չարաշահում։ Թանկացումը ստեղծված առաջարկ-պահանջարկ հարաբերակցության արդյունք էր, լցնողների քանակը շատ է, առաջարկը՝ քիչ։ Հեսա մի քիչ հետո կգա, կիջնի գինը, որևէ սարսափելի բան չկա։ Ինչպես հայտարարեց Հայաստանի վարչապետը նախորդ Կառավարության նիստում, տրանսպորտային հանգույցների խնդիրների լուծման պարագայում այլևս մենակ ցամաքային տրանսպորտից կախված չենք լինի», — հավաստիացրեց հանձնաժողովի նախագահը։
Փաստացի հանձնաժողովի նախագահի խոսքից հասկանում ենք, որ անգամ վերահսկողություն իրականացնելու պատրաստակամություն չկա։
Տնտեսագետների կարծիքով՝ մեղքը տրանսպորտային խնդիրների վրա գցելու միակ տողատակը այն է, որ իշխանությունը փորձում է ադրբեջանական երկաթուղին գովել։ Իսկ հեղուկ գազի ճգնաժամը ստեղծվել է, որպեսզի վաճառվի Ադրբեջանից բերված բենզինը։ Այս մասին վարորդներն ավելի հաստատակամ պնդումներ են անում, քանի որ հեղուկ գազն այնքան է թանկացել, որ ավելի մատչելի է դարձել բենզինով մեքենա վարելը»։
«Հրապարակ» թերթը գրում է․
Մեր տեղեկություններով՝ իշխանությունները Գարեգին Բ-ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում։ Մեզ պատմեցին, որ Քննչական կոմիտեում մեղադրանք է քննվում` «փողերի լվացման» հոդվածով։ Այդ վարույթի շրջանակներում հարցաքննվել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը, որը եւս գործով անցնում է։
Մենք դիմեցինք Գլխավոր դատախազություն` գրավոր հարցում պահանջեցին: Մինչ կստանանք մեր հարցման պատասխանը, փորձեցինք Մանյա Ղազարյանին հարցեր ուղղել` Ձեզ հրավիրե՞լ են քննչական մարմին, ի՞նչ գործի շրջանակում, ի՞նչ կարգավիճակով, եւ դա առնչվո՞ւմ է արդյոք Վեհափառին` նա որեւէ կարգավիճակ ունի՞ այդ գործով։ Տիկին Ղազարյանից ստացանք կարճ պատասխան․ «Այո, ես հրավիրվել եմ Քննչական կոմիտե՝ վկայի կարգավիճակում: Չեմ կարող մանրամասնություններ ներկայացնել հարցաքննության վերաբերյալ, քանի որ տեղյակ չեմ՝ դրա իրավունքն ունե՞մ, թե՝ ոչ։ Միայն կարող եմ ասել, որ քրեական գործը «Շողակաթի» հետ որեւէ կապ չունի, բացահայտ անհիմն քրեական գործ է, եւ որեւէ լուրջ բան չեմ տեսնում»։ Մեր տեղեկություններով, գործը վերաբերում է բնակարանին, որը Մայր Աթոռը հատկացրել է «Շողակաթի» երկարամյա տնօրենին` իր ֆոնդից: Հետագայում այդ բնակարանը սեփականատերը վաճառել է։ Այդ գործարքն էլ Քննչական կոմիտեն որակում է որպես փողերի լվացում, որն իրականացրել է Ամենայն հայոց կաթողիկոսը:
«Հրապարակ» թերթը գրում է․
Մեր տեղեկություններով՝ իշխանությունները Գարեգին Բ-ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում։ Մեզ պատմեցին, որ Քննչական կոմիտեում մեղադրանք է քննվում` «փողերի լվացման» հոդվածով։ Այդ վարույթի շրջանակներում հարցաքննվել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը, որը եւս գործով անցնում է։
Մենք դիմեցինք Գլխավոր դատախազություն` գրավոր հարցում պահանջեցին: Մինչ կստանանք մեր հարցման պատասխանը, փորձեցինք Մանյա Ղազարյանին հարցեր ուղղել` Ձեզ հրավիրե՞լ են քննչական մարմին, ի՞նչ գործի շրջանակում, ի՞նչ կարգավիճակով, եւ դա առնչվո՞ւմ է արդյոք Վեհափառին` նա որեւէ կարգավիճակ ունի՞ այդ գործով։ Տիկին Ղազարյանից ստացանք կարճ պատասխան․ «Այո, ես հրավիրվել եմ Քննչական կոմիտե՝ վկայի կարգավիճակում:
Չեմ կարող մանրամասնություններ ներկայացնել հարցաքննության վերաբերյալ, քանի որ տեղյակ չեմ՝ դրա իրավունքն ունե՞մ, թե՝ ոչ։ Միայն կարող եմ ասել, որ քրեական գործը «Շողակաթի» հետ որեւէ կապ չունի, բացահայտ անհիմն քրեական գործ է, եւ որեւէ լուրջ բան չեմ տեսնում»։ Մեր տեղեկություններով, գործը վերաբերում է բնակարանին, որը Մայր Աթոռը հատկացրել է «Շողակաթի» երկարամյա տնօրենին` իր ֆոնդից: Հետագայում այդ բնակարանը սեփականատերը վաճառել է։ Այդ գործարքն էլ Քննչական կոմիտեն որակում է որպես փողերի լվացում, որն իրականացրել է Ամենայն հայոց կաթողիկոսը:

Русский