Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը պատրաստ է Թրամփին հանձնել իր Նոբելյան մրցանակը

Blog Image

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն հայտարարել է, որ պատրաստ է Դոնալդ Թրամփին հանձնել իր Նոբելյան խաղաղության մրցանակը, որը ստացել է 2025 թվականին՝ «Վենեսուելայում ժողովրդավարությունը խթանելու իր ջանքերի և բռնապետությունից ժողովրդավարության խաղաղ անցման իր նվիրվածության համար»։

«Հենց որ իմացա, որ մեզ շնորհվել է Նոբելյան խաղաղության մրցանակը, այն նվիրեցի նախագահ Թրամփին, քանի որ այդ պահին կարծում էի, որ նա արժանի է դրան», - ասել է նա «Fox News»-ին տված հարցազրույցում։

Քաղաքական գործիչն ասել է, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությունը երկիրը մոտեցրել է «ազատությանը», և որ հունվարի 3-ը պատմության մեջ կմտնի որպես «բռնապետության նկատմամբ հաղթանակի օր»։

Ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ «ազատ Վենեսուելան» կարող է դառնալ ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը անվտանգության, էներգետիկայի և տնտեսության ոլորտներում։ «Մենք Վենեսուելան կվերածենք ամերիկյան էներգետիկ հանգույցի», - ընդգծել է նա։

 

Send