Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև նոր հանդիպման համար որևէ կոնկրետ ամսաթիվ կամ վայր չկա, «Իզվեստիա» թերթին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը «շարունակում է աշխատել» և բանակցություններ է վարում ամերիկյան կողմի հետ։ Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են նաև աշխատել գերիների և զոհվածների մարմինների փոխանակման ուղղությամբ։
Եռակողմ խաղաղ բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել Ժնեւում փետրվարի 17-18-ին։ Մեկ այլ փուլ, որը նախատեսված է եղել մարտի 5-ին Աբու Դաբիում, հետաձգվել է Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկսվելու պատճառով։

Русский