Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է նոյեմբերի 9-ին ռազմական գործողություն սկսել Իրանում. այս մասին հայտնել է «Fox News» հեռուստաընկերությունը։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն ավարտին է մոտեցնում հնարավոր գործողության նախապատրաստական աշխատանքները։ Այնուամենայնիվ, վերջնական հրաման դեռ չի տրվել, քանի որ վարչակազմը դեռ գնահատում է իր հետագա քայլերը։
«Նոյեմբերի 9-ին Մերձավոր Արևելքում նորալուսին է լինելու, ինչը նշանակում է, որ լուսնի լույս գրեթե չի լինի։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ռազմական գործողություններ իրականացնելու համար»,- հեռուստաընկերությանը հայտնել են բարձրաստիճան պաշտոնյաները։

Русский