ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացում է հրապարակել Ուկրաինայի մեկնած ամերիկացի քաղաքացիներին։
Պետդեպը խորհուրդ է տվել նրանց ցուցաբերել մեծ զգուշություն քաղաքական անկայունության և հնարավոր քաղաքացիական անկարգությունների հնարավոր ռիսկերի պատճառով։
«Քաղաքացիական անկարգություններ. գոյություն ունի քաղաքական, տնտեսական, կրոնական և/կամ էթնիկ անկայունություն, որը կարող է հանգեցնել բռնության, լուրջ խափանումների և/կամ անվտանգության սպառնալիքների», - նշված է գերատեսչության կայքում։

Русский