Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ Քաղաքականություն

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվել են

Blog Image

Բարձրագույն դատական խորհրդի՝ օգոստոսի 14-ի որոշմամբ դադարեցվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի լիազորությունները:

Լիազորությունները դադարեցնելու հիմք է հանդիսացել Արուսյակ Ալեքսանյանի հրաժարականի դիմումը:

Ալեքսանյանի լիազորությունները կասեցված էին եղել, քանի որ նա, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը և դատավորի օգնական Թամարա Պետրոսյանն անցնում են քրեական գործով:

Send