Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դպրոցներում սեպտեմբերի 1-ից

Blog Image

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգի փոփոխության նախագիծը:

Հանրակրթության պետական չափորոշչով նախատեսվում է դասարաններում սովորողների ծանրաբեռնվածության թեթևացում։ Նախագծով առաջարկվում է սահմանել դասարանների կազմավորման փոփոխությունների փուլային ներդրում, որով, մասնավորապես, նախատեսվում է նոր կոմպլեկտավորումը 2026 թվականի սեպտեմբերի 1-ից ներդնել միայն 1-ին դասարաններում՝ սահմանելով առավելագույնը 26-30 սովորողի պահանջ՝ յուրաքանչյուր դասարանի ձևավորման համար:

Ամրագրվել է, որ ավագ դպրոցում նպատակային ծրագրով ուսուցումը նախատեսված է իրականացնել խմբային եղանակով և նվազեցված համակազմով:

Կրթության ոլորտի մասնագետները, քաղաքացիները, շահագրգիռ կազմակերպություններն ու կառույցները նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումները և առաջարկները կարող են ներկայացրել Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում մինչև 2026 թ. մարտի 26-ը ներառյալ:

 

Send