ՀԱՊԿ-ն միշտ բաց է եղել երկխոսության համար, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ, կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Երբ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերություններում ճգնաժամեր չկային, երբ գործում էր Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը, և երբ իրականացվում էին Աֆղանստանին ուղղաթիռներ մատակարարելու ծրագրեր՝ ահաբեկչության դեմ պայքարի համար, գոյություն ուներ Ռուսաստան-ՆԱՏՕ համապարփակ համագործակցության ծրագիր», - ասել է նախարարը։
Ըստ նախարարի՝ նույնիսկ այդ ժամանակ ՆԱՏՕ-ն երբեք չի համաձայնվել անվտանգության հարցեր քննարկելու համար սեղանի շուրջ նստել ՀԱՊԿ-ի հետ։

Русский