Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Վնասվել է բնակարանային շենք, վիրավորներ կան․ ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի

Blog Image

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի օրը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի շրջանների վրա ոչնչացրել են ուկրաինական 155 անօդաչու թռչող սարք։

«Անցած գիշեր ՀՕՊ տագնապի համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 155 անօդաչու թռչող սարք Կուրսկի, Սամարայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Սարատովի, Պենզայի, Ուլյանովսկի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության և Սև ծովի վրայով», - ասվում է հայտարարության մեջ։

Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևի խոսքով՝ քաղաքի և Սև ծովի վրա  խփվել է հինգ ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Տեղական փրկարարական ծառայությունները հայտնել են երկու վայրերում վնասի մասին։ Շաբալինա փողոցի մոտակայքում վնասվել է երկու մեքենա։ Ռադիոգորկայի մոտակայքում վնասվել է բնակարանային շենք։ Ոչ ոք չի տուժել։

Կրասնոդարի երկրամասում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել էր երկու մարդ։

Send