Ռուսաստանը փորձում է Հայաստանին հասկացնել, որ Եվրամիությունը փաստացի վերածվել է ռազմական դաշինքի, «Վեստի» լրատվական գործակալությանն ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Օվերչուկն ընդգծել է, որ Մոսկվան մի քանի տարի շարունակ Երևանի ուշադրությունն է հրավիրել Բրյուսելի կողմից Ռուսաստանի դեմ թշնամական հայտարարությունների վրա։ Այս ազդանշանները փոխանցվել են փակ դռների հետևում՝ առանց հրապարակվելու։
«Նրանք ասել են, որ Եվրամիությունն այսօր այլևս այն տնտեսական ինտեգրման միավորումը չէ, ինչ նախկինում էր», - նշել է Օվերչուկը։ Նրա խոսքով՝ կառույցը վերածվել է ռազմաքաղաքական դաշինքի։

Русский