Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Արամ Ա Վեհափառը հանդիպել է Լիբանանի պետական ու համայնքային գործիչների հետ. մանրամասներ

Blog Image

Վերջերս կատարած իր ճանապարհորդությունից վերադառնալուց հետո Արամ Ա Վեհափառ Հայրապետը տարբեր այցելուների շարքում հանդիպումներ է ունեցել հետևյալ անձանց հետ․

Իբրահիմ Քանաան՝ պետական պատգամավոր և ֆինանսների ու պետական բյուջեի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ իր օգնական Զավեն Պարտագճյանի ուղեկցությամբ։
Հակոբ Բագրատունի՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Բյուրոյի Մերձավոր Արևելքի պատասխանատու և Լիբանանի խորհրդարանի հայկական պատգամավորական բլոկի ներկայացուցիչ։
Դոկտոր Հիլդա Բայրամյան՝ Սեն Ժոզեֆ համալսարանի դասախոս։
Քուվեյթի հայոց թեմի ազգայիններ՝ Կաթողիկոսության Ազգային Կենտրոնական վարչության անդամ Հրաչ Հակոբյանի գլխավորությամբ։
Վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոսթեան՝ Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահի տեղակալ և Հայկազյան համալսարանի նախագահ։

Send