«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար, կալանքի ներքո Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» կենտրոնի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանի կառավարմանը։
Երևանի քաղաքապետարանից MediaHub-ին տեղեկացրին, որ «Մուլտի Վելնեսի» շենքը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա՝ խախտումներով։ Երևանի քաղաքապետարանը խզել է պայմանագիրը, և շենքն ամբողջությամբ անցել է քաղաքային իշխանության տիրապետության տակ։ Հավաստիացնում են, որ որոշումը կապված չէ Գագիկ Ծառուկյանի շուրջ վերջին զարգացումների հետ։ «Այս գործընթացը սկսել է շատ ավելի վաղ, և անկախ որևէ այլ պրոցեսից, տեղի էր ունենալու։ Շենքը նախատեսվում է օգտագործել որպես մարզման կենտրոն՝ հաշվի առնելով նաև սոցիալական բաղադրիչը»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը:

Русский