- Հունաստանի նավագնացության նախարար Վասսիլիս Կիկիլիասը հայտարարել է, որ Սև ծովում հարձակման է ենթարկվել հունական տանկեր։ Նավի աջ կողմը վնասվել է, սակայն անձնակազմի անդամներ չեն տուժել։ Տանկերը Սալոնիկ նավահանգստից դեպի Նովոռոսիյսկ է ուղևորվել, միջադեպի պահին դատարկ է եղել։
- ԱՄԷ-ի Ֆուջեյրա նավահանգստում անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել, ժամանակավորապես դադարեցվել են նավթի բեռնման որոշ գործողություններ, հաղորդել Bloomberg-ը: Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան, երբ ՀՕՊ համակարգի բեկորները ընկել են FOIZ օբյեկտի վրա:
- Իրանը սպառնացել է հարձակվել Արաբական Միացյալ Էմիրությունների նավահանգիստների վրա՝ ի պատասխան Խարգ կղզում ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածի: «Մենք զգուշացնում ենք ԱՄԷ-ի ղեկավարներին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը իր օրինական իրավունքն է համարում պաշտպանել իր ազգային ինքնիշխանությունը և տարածքը՝ թիրախավորելով ԱՄԷ քաղաքների նավահանգիստներում, դոկերում ու ռազմական ապաստարաններում տեղակայված ամերիկյան հրթիռային կայանքները», - ասվում է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հայտարարության մեջ:

Русский