Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Իշխան Սաղաթելյանի տան խուզարկությունն ավարտվել է․ ի՞նչ էին փնտրում

Blog Image

Քիչ առաջ իրավապահները ներխուժել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի տուն։

Լուրը MediaHub-ին հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Այս պահին այդ գործերով ենք, ավելի ուշ կներկայացնենք, թե ինչ է կատարվում»,- ասաց նա։
 
MediaHub-ի տեղեկություններով՝ Սաղաթելյանի տունը խուզարկում է Քննչական կոմիտեն, խուզարկությունն արդեն ավարտվել է։ Մեր տեղեկություններով՝ Սաղաթելյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանին չեն թողել ներս մտնել։
 
ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունները. իրենք են  մտել Սաղաթելյանի բնակարան։ «Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,- ասաց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
 
Այլ մանրամասներ նա չհայտնեց։

Send