Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Ազատություն քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին». իրազեկման ակցիա՝ Երևանում

Blog Image

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ Կենտրոնից մինչև ծայրամասեր, շենքերի պատերին հայտնվել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի նկարը՝ «ազատություն քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին» գրառմամբ։

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գալստյանի համակիրները, գաղափարակիցները և ուսանողներն այս ձևով իրենց բողոքի ձայնն են հնչեցնում՝ ևս մեկ անգամ բարձրաձայնելով, որ Խաչիկ Գալստյանը քաղբանտարկյալ է։

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարանը «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին երկու ամսով կալանավորեց:

Հակակոռուպցիոնը նրան մեղադրում է ընտրակաշառք տալու համար: Գալստյանին ձերբակալել էին դեկտեմբերի 29-ի գիշերը։ Նրա հետ ձերբակալված է նաև Վաղարշապատի ընտրություններում կուսակցության ցուցակի երկրորդ համարը զբաղեցրած Արամ Քոչարյանը: Ըստ փաստաբանական թիմի, այս գործը շինծու է և քաղաքական հաշվեհարդար է այս իշխանությանն ակտիվորեն քննադատող քաղաքական ուժի՝ «Հայրենիք» կուսակցության նկատմամբ։

«Նա ազատազրկված է այն համոզմունքների համար, որոնց համար էլ քաղաքական պայքար է ծավալում։ Վստահ եմ, որ վաղ, թե ուշ արդարությունը վերականգնվելու է, Խաչիկ Գալստյանը լինելու է ազատության մեջ, իսկ ապօրինի քրեական հետապնդման համար պատասխանատուները կրելու են իրենց պատիժը»,- ասել է Գալստյանի փաստաբան Սոս Հակոբյանը։

Send