Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՌԴ ՀՕՊ ուժերը գիշերը ոչնչացրել են 99 ուկրաինական անօդաչու թռչող սարք

Blog Image

ՀՕՊ ուժերը գիշերը ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 99 անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։

«Մոսկվայի ժամանակով 23:00-ից մինչև առավոտյան ժամը 7:00-ն [Երևանի 20:00-ից մինչև առավոտյան ժամը 8:00-ն] ՀՕՊ միջոցները ոչնչացրել և խափանել են 99 ուկրաինական անօդաչու թռչող սարք», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսական ուժերը Սև ծովի վրայով ոչնչացրել են 47 անօդաչու թռչող սարք, 29-ը՝ Բելգորոդի մարզում և 12-ը՝ Կուրսկի մարզում։

Ռոստովի և Աստրախանի մարզերի վրայով խփվել է 4-ական անօդաչու թռչող սարք, 2-ը՝ Ղրիմում և 1-ը՝ Ազովի ծովի վրայով։

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներին ի պատասխան՝ ռուսական ուժերը հարվածում են բացառապես ռազմական օբյեկտներին և Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններին՝ օգտագործելով ճշգրիտ կառավարվող օդային, ծովային և ցամաքային զենքեր, անօդաչու թռչող սարքեր։

Send