Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Մանկապարտեզներում նախադպրոցական տարիքը կփոխվի՞․ ի՞նչ է առաջարկում ԿԳՄՍՆ-ն

Blog Image

Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերից մեկը գրավել է MediaHub-ի ուշադրությունը։ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան։ Իսկ բնակավայրում միակ հաստատությունը լինելու դեպքում՝ տարատարիք խմբերի ձևավորման հնարավորություն ընձեռել՝ հաշվի առնելով, որ այդ բնակավայրերում նախադպրոցական տարիքի երեխաների սակավ թվով պայմանավորված՝ մանկապարտեզների կառուցումը ծախսարդյունավետ չէ: 

Կարգավորումը հնարավորություն կտա ընդլայնելու նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը և ապահովել 5-6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության իրականացումը՝ ըստ Կառավարության ռազմավարական նպատակների։

Նախագծերի ընդունման արդյունքում ոլորտային օրենքները կհամապատասխանեն «Կրթության մասին» օրենքի նոր պահանջներին:

Բացի այդ, կապահովվի նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնման հնարավորությունը՝
•  փոքրաթիվ բնակավայրերում նախակրթարաններ ստեղծելու իրավական հիմքերի հստակեցմամբ,
•  4-6 տարեկանների, և առհասարակ նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածության ընդլայնմամբ,
•  ՀՀ կառավարության կողմից 2030 թ.-ի համար դրված մանկապարտեզ հաճախելու տարիքի երեխաների 95% ընդգրկվածության ցուցանիշի ապահովմամբ:

Մարիաննա Արամյան

Send