Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իրանը հաստատել է Ալի Լարիջանիի մահը

Blog Image

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին մահացել է, հայտնել է նրա գրասենյակը Telegram-ալիքում:

«Ես՝ Աստծո ծառաս, վերամիավորվեցի Աստծո հետ»,- ասված է հայտարարության մեջ:

Ըստ Fars գործակալության տվյալների՝ Լարիջանին ընկել է ԱՄՆ-ի և Իսրայելի կործանիչների հարվածի տակ իր դստեր բնակարանում՝ որդու, տեղակալներից մեկի և մի քանի թիկնապահների հետ միասին: Նրա գրասենյակը հերքում է այս տեղեկությունը:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոստացել է դաժան վրեժխնդիր լինել Լարիջանիի մահվան համար և ցավակցություն է հայտնել նրա մահվան կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Թեհրանին հասցված հարվածի ժամանակ Լարիջանիի սպանության մասին հայտարարել էր Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:

Լարիջանին պատասխանատու էր ազգային անվտանգության հիմնական հարցերի շուրջ բանակցությունների համար, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:

Send