Միացյալ Նահանգները Հորմուզի նեղուցը համարում է միջազգային նավագնացության ուղի և չի ընդունում Իրանի կողմից դրանով անցնող նավերի համար վճարների հնարավոր սահմանումը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Նախ, Հորմուզի նեղուցը միջազգային ջրային ուղի է։ Միջազգային ջրային ուղիները չեն պատկանում որևէ պետության։ Սա ժամանակակից աշխարհի հիմնարար սկզբունք է, առանց որի այն կհայտնվեր քաոսի մեջ», - ասել է պետքարտուղարը Բահրեյնում Պարսից ծոցի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։
«Եթե մենք ընդունեինք այն գաղափարը, որ միջազգային ջրային ուղու օգտագործման համար կարող են վճարներ գանձվել միայն այն պատճառով, որ այն ինչ-որ մեկի տարածքի մոտ է, այն կտարածվեր վարակի պես»,- ընդգծել է նա։
«Կարող եք դա անվանել սակագին, կարող եք դա անվանել վարձ, ինչպես ուզում եք։ Դա բառախաղ է։ Իրականությունն այն է, որ ոչ մի երկիր իրավունք չունի վճար գանձել միջազգային ջրային ուղիների օգտագործման համար. դա երբեք ընդունելի պայման չի լինի որևէ գործարքի համար», - հավելել է Ռուբիոն։

Русский