Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, Թրամփի նախկին փաստաբանն է հոսպիտալացվել

Blog Image

Նյու Յորքի նախկին քաղաքապետ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին հոսպիտալացվել է ծանր վիճակով, ֆեյսբուքյան էջում հայտարարել է նրա մամուլի քարտուղար Թեդ Գուդմանը։

81-ամյա Ջուլիանին ծանր, բայց կայուն վիճակում է։

«Քաղաքապետ Ջուլիանին մարտիկ է, ով անսասան ուժով հաղթահարել է իր կյանքի բոլոր մարտահրավերները և շարունակում է պայքարել նույն համառությամբ», - նշել է Գուդմանը։

Ջուլիանին վերջին անգամ հոսպիտալացվել է անցյալ տարվա սեպտեմբերին Նյու Հեմփշիրում տեղի ունեցած ավտովթարից հետո։ Նրա մոտ ախտորոշվել էին կոտրված ողեր ու վերքեր։

Ռուդոլֆ Ջուլիանին ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ է։ Նա Նյու Յորքի քաղաքապետ է եղել 1993-ից 2001 թվականներին։ Իտալական արմատներով ամերիկացի գործիչը լայն ճանաչում է ստացել քաղաքում հանցագործությունները նվազեցնելու իր ջանքերի և Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների ժամանակ և դրանից հետո։

Send