Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը գրել է․
«Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ։
Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա։ Դա իմ էության և դաստիարակության մասն է կազմում։ Ընտանիքիս հետ Հայաստան այցելելը կյանքիս ամենաազդեցիկ փորձառություններից մեկն էր, և այն խորացրեց իմ կապն արմատներիս հետ այնպես, ինչպես ես ամեն օր կրում եմ ինձ հետ։
Այսօր ես աղոթում եմ հայ համայնքի և աշխարհի բոլոր տառապողների համար, որպեսզի նրանց կյանքը պաշտպանված լինի, նրանց ձայնը լսելի լինի, և նրանց ցավը չանտեսվի»։

Русский