Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը

Blog Image

Կյանքից հեռացել է հայկական «Արարատ-73»-ի նախկին հարձակվող Սերգեյ Պողոսյանը:

Պողոսյանը ծնվել է 1948 թվականին:  ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգայում հանդես է եկել 1968-1969 թվականներին Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ում, 1970 թվականից Երևանի «Արարատ»-ի կազմում:

1973 թվականին ԽՍՀՄ գավաթակիր և երկրի առաջնության ոսկե մեդալակիր է:

Պարգևատրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատվոգրով: «Արարատ»-ի կազմում մասնակցել է 63 խաղի, խփել՝ 5 գնդակ:

Սերգեյ Պողոսյանը ԽՍՀՄ սպորտի վարպետ է (1971)։

Send