Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայի և Շարժայի բնակիչները հրթիռային տագնապ են ստացել։ Տագնապի մասին նախազգուշացումն ուղարկվել է նրանց բջջային հեռախոսներին։
«Ստեղծված իրավիճակի և հրթիռային հարձակման հնարավոր սպառնալիքի պատճառով անհապաղ փնտրեք անվտանգ վայր մոտակա անվտանգ շենքում՝ հեռու մնալով պատուհաններից, դռներից և բաց տարածքներից։ Սպասեք հետագա հրահանգների», - ասվում է նախազգուշացման մեջ։
Մի քանի րոպե անց նրանց հեռախոսներին ծանուցում է ուղարկվել հրթիռային տագնապը չեղարկելու մասին։ «Իրավիճակն այժմ անվտանգ է։ Դուք կարող եք շարունակել ձեր բնականոն գործունեությունը, շարունակելով զգույշ լինել և ձեռնարկել անհրաժեշտ նախազգուշական միջոցներ՝ հետևելով պաշտոնական հրահանգներին», - ասվում էր երկրորդ նախազգուշացման մեջ։

Русский