ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի խնդրանքով ազատ է արձակել ռուսական «Մարիներա» տանկերի անձնակազմի երկու ՌԴ քաղաքացիներին, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ողջունում ենք այս որոշումը և մեր երախտագիտությունն ենք հայտնում ԱՄՆ ղեկավարությանը։ Սկսում ենք մեր հայրենակիցների արագ վերադարձն ապահովելու հետ կապված բոլոր հարցերի շտապ, գործնական վերանայում», – ասել է Զախարովան։
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ-ն արդեն բեռնաթափում է նավթն իր կալանած «Մարիներա» լցանավից։

Русский