Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Անգլիայի հավաքականին են թալանել

Blog Image

Անգլիայի ֆուտբոլի հավաքականի սարքավորումներն են գողացվել 2026 թվականի աշխարհի առաջնությունում ընտրանու հանդիպումներից մեկնարկից առաջ, հայտնել են «Daily Mail»-ն ու «The Guardian»-ը։

Ֆլորիդա նահանգի Ուեսթ Փալմ Բիչից դեպի Միսսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում թիմի բազա սարքավորումների տեղափոխման ժամանակ անհայտ անձինք գողացել են ընտրանու անդամների, այդ թվում՝ Հարրի Քեյնի և Ջուդ Բելինգհեմի խաղակոշիկները, նաև մրցաշարի պաշտոնական գնդակներ, մարզումների հիմնական սարքավորումներ, մերսման սեղաններ ու գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի տախտակները։

Կանզաս Սիթիի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։ Երկու կասկածյալ ձերբակալվել է։

Անգլիան L խմբում է, որտեղ կմրցեն Խորվաթիայի (հունիսի 17), Գանայի (հունիսի 23) ​​և Պանամայի (հունիսի 28) հետ։

Աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։

Send