Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա

Blog Image

Գիշերն Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսատանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Թաման նավահանգստի վրա։

Տեղի իշխանությունները հայտնել են հրդեհի մասին Թեմրյուկի շրջանի Վոլնա գյուղում, Կերչի նեղուցի մոտակա մի ձեռնարկությունում։ Հրդեհ է տեղի ունեցել Թաման նավահանգստի մոտ «Տամաննեֆտեգազի» նավթային տերմինալում (OTEKO հոլդինգի մաս)։ Թաման գյուղում երկու տների պատուհաններ են կոտրվել։ Ձեռնարկությունում և Թաման գյուղում մեկական զոհ կա։

Յարոսլավլի նահանգապետ Միխայիլ Եվրաեւը հայտնել է, որ «վթարի ենթարկված անօդաչու թռչող սարքի կտորները հարվածել են Յարոսլավլի արդյունաբերական օբյեկտին»։ Նա որևէ մանրամասնություն չի հայտնել։

Բրյանսկի մարզի իշխանությունները նաև հայտնել են երկու վիրավորի մասին Ուկրաինայի Չեռնիգովի մարզի և Բելառուսի հետ սահմանի մոտ Սոլովյովկա գյուղում մեքենայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։

 

Send