ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ահաբեկչական հարձակում է կանխել նախագահ Դոնալդ Թրամփի ծննդյան տոնակատարության ժամանակ, հայտնել է «Daily Mail»-ը։
Անցյալ շաբաթավերջին Վաշինգտոնում անցկացվել է «UFC Freedom 250» մրցաշարը՝ Միացյալ Նահանգների 250-ամյակի և նախագահի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։
Ահաբեկիչները պլանավորել էին անօդաչու թռչող սարքերով հարձակվել միջոցառմանը մոտ շենքերի վրա՝ խուճապահար ամբոխին գրավելու դիպուկահարների խմբի մոտ, որոնք այնուհետև կրակ կբացեին։
Իրավապահները բացահայտել են հարձակմանը հնարավոր մասնակցած 23 անձանց, իսկ հինգը ձերբակալվել են։ Նրանցից մեկը հայտարարել է, որ դավադրության նպատակն էր թիրախավորել «կապիտալիստական էլիտային», միլիարդատերերին ու քաղաքական գործիչներին։

Русский