Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Օձուն համայնքին «կվերադարձվի» մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը

Blog Image

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 15-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Լոռու մարզի Ալավերդի համայնքի և ֆիզիկական անձի՝ 2017 թվականի փետրվարի 2-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 6-ին բավարարել է Գլխավոր դատախազության հայցը. անվավեր է ճանաչվել Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրում գտնվող՝ 784,6 քմ մակերեսով մանկապարտեզի շենքով զբաղեցված հողատարածքի, 57.3 քմ մակերեսով շինության, 26.52 քմ և 12.77 քմ մակերեսով պարիսպների վերաբերյալ 2017 թվականի փետրվարի 2-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը: Որպես անվավերության հետևանք, ի թիվս այլնի, անվավեր է ճանաչվել նաև վերոնշյալ գույքերի նկատմամբ ֆիզիկական անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Գույքերի կադաստրային արժեքը 1 միլիոն 888 հազար դրամ է:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Լոռու մարզի Ալավերդի համայնքին կվերադարձվի Օձուն բնակավայրում գտնվող նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը:

ՀՀ դատախազություն

Send