Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տեսանյութ Օրվա ամփոփում MediaHub TV ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Ե՞րբ կվերադառնան Բաքվի հայ գերիները․ օրվա ամփոփում

Blog Image

Նիկոլ Փաշինյանը Բաքվում պահվող հայ գերիների հարցի լուծումը կապում է խաղաղության հաստատման հետ։ Այս մասին նա ասաց Գերմանիայում Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ։ 
Դա շատ զգայուն հարց է։ Այս խնդիրն ավելի հեշտորեն կհասցեագրվի համագործակցության և խաղաղության, քան թե հակամարտության մթնոլորտում։ 


Ոչ միայն նավթամթերք, այլ նաև այլ ապրանքներ. Ալեն Սիմոնյանը հայտարարել է Ադրբեջանի հետ համագործակցության Հայաստանի պատրաստակամության մասին 
ԱԺ նախագահը ճեպազրույցի ժամանակ կոչ արեց չկենտրոնանալ բացառապես վառելիքի վրա՝ պատասխանելով Ադրբեջանից Վրաստանի տարածքով դրանց ներմուծման մասին հարցին: 
Նա համոզված է՝ որքան շատ լինեն էներգակիրների այլընտրանքային աղբյուրները, այնքան լավ Հայաստանի համար։ Երևանը պետք է նաև Բաքվին հնարավորություն տա հայկական տարածքով արտահանել իր ապրանքները Նախիջևան և Թուրքիա։

Հայաստան–Եվրամիություն ռազմավարական գործընկերության օրակարգը չի հակասում խաղաղ գործընթացին․ ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է Ադրբեջանին
«Այն արտացոլում է ՀՀ-ԵՄ-ի միջև երկկողմ ձևավորված և խորացող գործընկերության բովանդակությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի վրա: Այն արտացոլում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումները, այլև ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանն աջակցելու ԵՄ-ի հանձնառությունը»,- ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Զելենսկին պատրաստ է Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել, եթե ԱՄՆ-ն ու Եվրոպան ապահովեն անվտանգությունը։

Ես պատրաստ եմ ընտրություններին։ Ավելին՝ ես խնդրում եմ Միացյալ Նահանգներին, հնարավոր է՝ մեր եվրոպացի գործընկերների հետ միասին, ապահովել ընտրությունների անվտանգությունը։ Այդ դեպքում, 60-90 օրվա ընթացքում Ուկրաինան պատրաստ կլինի»,- ասել է Զելենսկին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր՝ ժամանակն է Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել։

Send