Իրանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Իրանի դեմ ծովային շրջափակումը մեղմացնելու վերաբերյալ՝ Հորմուզի նեղուցում նավագնացության աստիճանական վերականգնման դիմաց, հայտնել է Սաուդյան Արաբիայի «Al Arabiya» հեռուստաալիքը՝ հղում անելով պակիստանյան աղբյուրներին:
Աղբյուրների խոսքով՝ այս հարցի շուրջ ներկայումս ինտենսիվ շփումներ են ընթանում, և «առաջիկա ժամերին սպասվում է նեղուցում շրջափակված նավերի հարցի լուծման առաջընթաց»:
«Ալ Արաբիա»-ի աղբյուրները պարզաբանել են, որ «այս պահին իրանցիների և ամերիկացիների միջև ուղիղ հանդիպումների վերաբերյալ պայմանավորվածություններ չկան», և շփումները շարունակվում են միջնորդների միջոցով:
Հեռուստաալիքի աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև խնդրել է իրանական կողմի հնարավորինս արագ արձագանքն ամերիկյան դեէսկալացիայի առաջարկին: «Ալ Արաբիան» նշել է, որ բանակցային գործընթացն ընթանում է առանց որևէ խոչընդոտի, և որ «Իրանն արդեն այսօր կարող է իր պատասխանը փոխանցել պակիստանցի միջնորդներին»։

Русский