Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընթրիքի և օղու շուրջ քննարկել է 250 բանտարկյալների ազատ արձակումը և քաշի կորստի դեղամիջոցները, գրել է «The Wall Street Journal»-ը։
Հրապարակման համաձայն՝ Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քոուլի և Լուկաշենկոյի հետ ոչ պաշտոնական բանակցությունների ժամանակ զրույցը վերածվել է քաշի կորստի թեմայի։ Ամերիկացի դեսպանը հիշատակել է Zepbound դեղամիջոցը և անմիջապես ընթրիքի և օղու շուրջ հանձնել արտադրողի գրքույկը։
ԱՄՆ-ն առաջարկել է «գտնել եղանակներ» դեղամիջոցը Լուկաշենկոյի անձնական օգտագործման համար մատակարարելու համար։
WSJ-ը նշել է, որ այս շփումներից հետո Բելառուսը ազատ է արձակել տարբեր երկրներից ավելի քան 250 բանտարկյալների, իսկ ԱՄՆ-ն, ի պատասխան, մասամբ գնացել է պատժամիջոցների մեղմացման, այդ թվում՝ Մինսկին տնտեսական օգնություն ցուցաբերման։
Օրեր առաջ Բելառուսի ժողովրդին ու խորհրդարանին ուղղված իր ուղերձում Լուկաշենկոն ավելորդ քաշը աղետ էր անվանել ու նշել, որ երկիրը բազմաթիվ հնարավորություններ է առաջարկում ակտիվ ապրելակերպի համար։ Նա հիշեցրել է վերջերս տեղի ունեցած համավարակը. «Երբ նախարարի հետ գնացի վերակենդանացման բաժանմունք, տեսա այնպիսի պառկած էին այնպիսի «լեռներ», որոնց որովայնները հասնում էին մինչև առաստաղ։ Այնտեղ որևէ նիհար մարդ չկար։ Ավելորդ քաշն աղետ է»։

Русский