Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պուտինի և Փաշինյանի միջև հանդիպման վերաբերյալ վերջնական համաձայնություն դեռևս չկա․ Կրեմլ

Blog Image

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպման վերաբերյալ վերջնական համաձայնություն դեռևս չկա, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Համապատասխան որոշումները կկայացվեն՝ կախված Հայաստանում ընտրարշավի ավարտից»,- ասել է Պեսկովը պատասխանելով հարցին, թե արդյոք երկու առաջնորդների միջև շփումներ են նախապատրաստվում։

«Դուք գիտեք, որ ընտրությունների արդյունքները, ինչպես սպասվում է, կհրապարակվեն հունիսի 14-ին։ Դուք գիտեք, որ շատ ընտրողներ պլանավորում են վիճարկել արդյունքները, վերահաշվարկ կլինի և այլն, ինչը նշանակում է, որ դա բավականին բարդ է և ժամանակատար», - հավելել է Պեսկովը։

Send