Լուվրի տնօրեն Լորենս դե Կարը հրաժարական է տվել, և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդունել է այն, հայտնել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։
«Պետության ղեկավարը ընդունել է [հրաժարականը]՝ ողջունելով այս պատասխանատու քայլը այն ժամանակ, երբ աշխարհի ամենամեծ թանգարանը կարիք ունի վստահության և նոր, հզոր խթանի՝ անվտանգության, արդիականացման և «Լուվր - նոր վերածնունդ» նախագծի հիմնական աշխատանքներն ավարտելու համար», - ասվում է հայտարարության մեջ։
2025 թվականի հունվարին Մակրոնը հայտարարել էր թանգարանի վերանորոգման ծրագրի մասին, որը կոչվում է «Լուվր - նոր վերածնունդ»։

Русский