Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

«ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները կորցրել են կանխատեսելիությունը», «ԱՄՆ-ը կարող է գործողություն սկսել Իրանում»․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Blog Image

Միացյալ Նահանգներն ու նրա եվրոպացի դաշնակիցների միջև հարաբերությունները կորցրել են իրենց նախկին կանխատեսելիությունն ու վստահությունը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Արևմուտքը շատ ագրեսիվ է վարվում։ Նրա ներսում քաղաքական հակասություններ են աճում։ Վաշինգտոնի հարաբերությունները իր եվրոպացի դաշնակիցների հետ կորցրել են իրենց նախկին կանխատեսելիությունն ու վստահությունը։ Եվ՛ ԱՄՆ-ն, և՛ եվրոպացիները բախվում են աճող սոցիալ-տնտեսական խնդիրների», - ասել է Ռյաբկովը՝ ելույթ ունենալով «Ժիրինովսկի ընթերցումներ» միջազգային գիտական ​​և փորձագիտական ​​ֆորումում։

Նրա խոսքով՝ Արևմտյան երկրները, ըստ էության, աշխարհի երկրների մեծամասնությանը միմյանց դեմ են հանում։

Ռյաբկովը նաև ասել է, որ ԱՄՆ-ը կարող է գործողություն սկսել Իրանում։

«Իրանում նոր ռազմական գործողությունը չի կարելի բացառել։ ԱՄՆ-ի ճնշումը տարածաշրջանում օրեցօր աճում է»,- նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

«Մերձավոր Արևելքում իրավիճակը մտահոգիչ է, որտեղ ամերիկացիները կրկին կուտակել են հսկայական քանակությամբ հարվածային համակարգեր, օրեցօր մեծացնում են ճնշումը, սպառնում են ուժ կիրառել և շարունակում են Իրանի ներքաղաքական իրավիճակը անկայունացնելու փորձերը: Այնտեղ նոր ռազմական գործողությունը չի կարելի բացառել», - պարզաբանել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

Send