Եվրոպական Միության գագաթնաժողովում Հունգարիան և Սլովակիան մերժել են Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փուլի ընդունումը։
Երկրները մերժել են եզրափակիչ հայտարարությունը, որում նշվել էր ԵՄ-ի պատրաստակամությունը ընդունել նոր պատժամիջոցների փաթեթ և Ուկրաինային վարկ տրամադրել։
«Եվրոպական խորհուրդը քննարկեց Ուկրաինային վերաբերող վերջին զարգացումները։ EUCO 2/26 փաստաթղթում ներկայացված տեքստը լայնորեն աջակցվեց 25 պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից», - նշվել է փաստաթղթում։
Եվրոպական խորհուրդը հայտարարել է, որ փաստաթղթի ընդունմանը կանդրադառնա իր հաջորդ նիստում։

Русский