Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եղվարդ քաղաքում «Infiniti»-ն կոտրել է երկաթյա էլեկտրասյունը և կողաշրջվել

Blog Image

Այսօր՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին Երևանի բնակիչ 29-ամյա Հենրիկ Գ․-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել։
 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի վայրում «Infiniti»-ի վարորդը պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

«ԶԻԼ» մակնիշի բեռնատարը հայտնաբերվել է վթարի վայրում։ Պարեկները պարզել են, որ այն վարել է Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Գարուն Դ․-ն։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Send