Միացյալ Նահանգների Նյու Յորքի «Webster Bank»-ի մասնաճյուղում արտակարգ դեպք է եղել։ Եղջերուն մտել է բանկի մասնաճյուղ և ավերածությունների հեղինակ դարձել։
Բանկի ազդանշանն է միացել։ Ժամանելուն պես ոստիկանները հայտնաբերել են սմբակավոր կենդանու։
Կենդանին կոտրել է բանկի պատուհանն ու մտել շինություն։ Ոստիկանությունը բռնել է եղջերուին ու բաց թողել։

Русский