ԱՄՆ նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, Մոնղոլիա կատարած այցի ընթացքում երկու օր անցկացրել է ռուս գործարար, Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նախագահ Ումար Կրեմլյովի ընկերակցությամբ․ հայտնել է «The Financial Times»-ը։
Թերթը հայտնել է, որ օգոստոսի վերջին Թրամփ կրտսերը «մի քանի հարյուր կիլոմետր» ճանապարհ է անցել՝ հասնելու Ուվս Նուր ճամբար, որտեղ հանգրվանել է «որսորդական ուղեկցորդների, վարորդների և խոհարարների փոքր խմբի հետ»։
Ղազախստան կատարած այցից հետո (որտեղ նա մասնակցել էր IBA-ի մամուլի ասուլիսին), Ումար Կրեմլյովը մեկնել է Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատոր։
Նա նույնպես այցելել է Ուվս Նուր ճամբար և այնտեղ մնացել երկու օր, որից հետո մեկնել է Յակուտսկ՝ մասնակցելու բռնցքամարտի միջազգային մրցաշարի բացմանը։ Ըստ աղբյուրների՝ Թրամփ կրտսերը Մոնղոլիայում է մնացել ևս մեկ շաբաթ։

Русский