Ոչ մի ջանք չպետք է խնայվի Մերձավոր Արևելքում հակամարտության արագ, դիվանագիտական միջոցներով, ամուր և կայուն կարգավորման հասնելու համար, գրել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը։
Ըստ նրա՝ նման կարգավորումը պետք է տարածաշրջանին ապահովի ամուր շրջանակ, որը բոլորին հնարավորություն կտա ապրել խաղաղության և անվտանգության մեջ։
«Այդ նպատակով բոլոր հիմնական խնդիրները պետք է լուծվեն կայուն լուծումների միջոցով, լինի դա Իրանի միջուկային ու բալիստիկ գործունեության, տարածաշրջանում նրա ապակայունացնող գործողությունների, Հորմուզի նեղուցով ազատ և անարգել նավարկությունը հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտության, նաև Լիբանանի՝ իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիակատար հարգանքով խաղաղության ուղու վրա վերադառնալու անհրաժեշտության վերաբերյալ։
Ֆրանսիան պատրաստ է լիարժեքորեն կատարել իր դերը, ինչպես դա անընդհատ ձգտել է անել հակամարտության առաջին իսկ օրվանից։
Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցին, առաջիկա օրերին Միացյալ Թագավորության հետ համատեղ մենք կկազմակերպենք համաժողով այն երկրների հետ, որոնք պատրաստ են մեզ հետ միասին նպաստել նեղուցում նավարկության ազատությունը վերականգնելուն ուղղված խաղաղ բազմազգ առաքելությանը։ Այս խիստ պաշտպանական առաքելությունը, որն առանձին է հակամարտության պատերազմող կողմերից, նախատեսվում է տեղակայել հենց որ հանգամանքները թույլ տան»,- գրել է Մակրոնն X-ում։

Русский