Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծաղկազարդի տոնը և դռնբացեք Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում

Blog Image
Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում Ծաղկազարդի տոնի առիթով մատուցվեց Սուրբ Պատարագ և կատարվեց Մանուկների օրհնության կարգ:

Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միության անդամները, Սուրբ Պատարագի ավարտից հետո, Ծաղկազարդի տոնի օրհնությունը փոխանցեցին նաև բժշկական կենտրոնում գտնվող բուժառուներին և բժշկական անձնակազմին, ովքեր չէին կարող մասնակցել Սուրբ Պատարագին:

Երեկոյան եկեղեցում կատարվեց Դռնբացեքի արարողություն և բացվեց խորանի վարագույրը:
Send