Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Ինչպես չենք ուզում թուրքական էքսպանսիոնիզմ, արաբական կամ պարսկական էքսպանսիոնիզմ, այնպես էլ՝ իսրայելական էքսպանսիոնիզմ․ Ֆիդան

Blog Image

Եթե հակամարտությունները շարունակվեն, դրանք հող կստեղծեն ամեն տեսակի խնդիրների համար, դրանք հող կհարթեն ահաբեկչության, զանգվածային միգրացիայի, աղքատության համար, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ինչպես մենք չենք ուզում թուրքական էքսպանսիոնիզմ, արաբական էքսպանսիոնիզմ կամ պարսկական էքսպանսիոնիզմ, այնպես էլ մենք, անշուշտ, չենք ուզում նաև իսրայելական էքսպանսիոնիզմ»,- նշել է նախարարը։

Ըստ Ֆիդանի՝ «Իսրայելի հարձակումները տարածաշրջանում՝ մասնավորապես Պաղեստինի, Լիբանանի և Իրանի դեմ, նաև Սիրիայի օկուպացիան և Կատարի վրա հարձակումը՝ տարածաշրջանում նրա էքսպանսիոնիստական ​​​​նկրտումների հստակ ապացույցն են»։

Send