Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

«Դու գրողի տարած խելագար ես։ Եթե ես չլինեի...». Թրամփը հեռախոսով հանդիմանել է Նեթանյահուին

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ նրան խելագար անվանելով, հաղորդել է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Դու գրողի տարած խելագար ես։ Եթե ես չլինեի, հիմա բանտում կլինեիր։ Ես փրկում եմ քո հետույքը։ Հիմա բոլորը ատում են քեզ», - գործակալության աղբյուրներից մեկը մեջբերել է Թրամփի՝ Նեթանյահուին ուղղված խոսքերը ։

Երկու աղբյուրների համաձայն՝ Թրամփը պնդել է, որ օգնել է խուսափել Նեթանյահուի բանտարկությունից՝ նկատի ունենալով նրա աջակցությունը կոռուպցիայի գործով դատավարության ժամանակ։

Իրանն ավելի վաղ սպառնացել էր դուրս գալ Միացյալ Նահանգների հետ բանակցություններից Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով։ Axios-ի տվյալներով՝ Թրամփը Նեթանյահուին ասել է, որ Լիբանանի մայրաքաղաքը ռմբակոծելու սպառնալիքները կատարելը կխորացնի Իսրայելի համաշխարհային մեկուսացումը։

Send