Միացյալ Նահանգները դուրս է եկել Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբից (GRECO), հայտնել է «ABC News»-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի խոսնակին:
«GRECO-ն պատրաստ է վերսկսել համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ՝ որպես կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված համատեղ ջանքերի մաս», - հայտարարել են Եվրոպայի խորհրդում:
GRECO-ն հիմնադրվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1999 թվականին: Կազմակերպության խնդիրն է վերահսկել 1999 թվականին Ստրասբուրգում ստորագրված՝ Կոռուպցիայի վերաբերյալ քրեաիրավական կոնվենցիայի դրույթների կատարումը: Խմբին կարող են անդամակցել ինչպես ԵՄ անդամ, այնպես էլ ԵՄ-ին չանդամակցող երկրներ:

Русский